Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան
Այս շարժումը իր քաղաքական պորտալարով ուղիղ կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ամբիոնից ահաբեկման, ջիհադի կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր։
Ես հրավրում եմ մեր իրավապահ մարմինների ուշադրությունը, հաշվի առնելով հանգամանքը, թե ովքեր են կանգնած այս շարժման թիկունքում, նրանք ովքեր ուղղակիորեն կապված են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության և Մարտի 1-ի հետ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ օրեր առաջ նույն շարժման աջակիցների մասնակցությամբ հրապարակվեց տեսանյութ, որտեղ ասում էին, որ գալու են զինված, որքան գիտեմ, ոմանք ձերբակալված են, սա պետք է լինի մեր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։
Խոսում են համերաշխության մասին, բայց ըստ էության կիրառում են ահաբեկման, մահապարտների գործիքակազմը»,- ասաց Կոնջորյանը։
Կարծիքներ