Հայաստանի իշխանությունը պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների. Ռոմանոս Պետրոսյանը
Հայաստանի իշխանությունը պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների. մոտ օրերս կհրապարակվի արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ տեղեկությունը։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
«Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների, այդ մասին մեկ անգամ չէ, որ ասել ենք։ Եվ այսօր-վաղը, կարծում եմ, արդեն որոշումը կհրապարակվի»,- ասաց նա։
Հարցին, թե դա կախված է Փաշինյան-Ծառուկյան հանդիպման արդյունքի՞ց, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց մեկ-երկու օրվա մեջ կլինի»։
Կարծիքներ