Սոչիում տեղի կունենան ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի երկկողմ, և ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումները

Սոչիում տեղի կունենան ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի երկկողմ, և ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ըստ աղբյուրի՝ Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում