Հայաստանում գործազրկությունը նախորդ հոկտեմբերի համեմատ նվազել է 2%-ով՝ ԵԱՏՄ-ում 4 անգամ աճի ֆոնին

Հայաստանում գործազրկությունը նախորդ հոկտեմբերի համեմատ նվազել է 2%-ով՝ ԵԱՏՄ-ում 4 անգամ աճի ֆոնին

 Հայաստանում 2020-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գործազրկությունը (զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկներ) նվազել է 2%-ով և կազմել 60,7 հազար մարդ այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միությունում գործազրկության մակարդակն աճել է 4 անգամ՝ մինչև 3 մլն 840,4 մարդ։ Այս մասին տեղեկացաnq Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից, որի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի համեմատ գործազրկության մակարդակը Հայաստանում աճել է 0,8%-ով, իսկ ԵԱՏՄ-ում նվազել 5,5%-ով։

Ընդ որում, եթե Բելառուսում գործազուրկների թիվը 2020-ի հոկտեմբերին կազմել է 8,9 հազար մարդ և նախորդ հոկտեմբերի նկատմամբ նվազել 18,4%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2,9%-ով, ապա Ղազախստանում գրանցված գործազուրկների թիվը հասել է 222,4 հազար մարդու՝ 2019-ի հոկտեմբերի համեմատ աճելով 34,1%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ նվազելով 2,4%-ով։  Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 78,5 հազար մարդ, 5,8% նվազում և 0,9% նվազում։ Ռուսաստանում գրանցվել է նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գործազուրկների թվի (3 մլն 469,9 հազար մարդ) ամենամեծ աճը՝ 5,4 անգամ, իսկ սեպտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 5,9%-ով։

Բնակչության զբաղվածության ծառայություններում հայտարարված ազատ աշխատատեղերի թիվը 2020-ի հոկտեմբերին 2019 թվականի հոկտեմբերի համեմատ նվազել է Հայաստանում՝ 58,7%-ով, Ղրղզստանում ՝ 41,7%-ով, Բելառուսում՝ 17,2%-ով, Ռուսաստանում այն աճել է 7,9 տոկոսով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում