Մենք ամեն ինչ անում ենք, որ օրենքի հետ կապված թավիշ չլինի․ Ալեն Սիմոնյան

 Մենք ամեն ինչ անում ենք, որ օրենքի հետ կապված թավիշ չլինի․ Ալեն Սիմոնյան

Այսօր ԱԺ-ում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «Իմ քայլը» խմբակցության երեկվա հանդիպմանը, որի ընթացքում արձանագրվել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, ասաց՝ իշխանությունը ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը, հունիսին կամփոփեն այն և կորոշեն հաջորդ քայլերը:  Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը հրաժարվում էր արտահերթ ընտրությունների գնալուց երկու պատճառով.

«Լավագույն դեպքում ԱԺ-ում նույն պատկերն է լինելու, վատագույն դեպքում ԱԺ-ում նույն պատկերն է լինելու, վատագույն դեպքում ես չեմ բացառում, որ այդ կուսակցություններից  առնվազն մեկը կարող է հաջորդ ընտրություններից հետո պառլամենտում չհայտնվել: Հիմա մենք ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզե՞նք, խնդրե՞նք, որ համաձայնվե՞ն ընտրությունների: Չի լինում նման բան: Ընդդիմությունն է միշտ ընտրություն ուզում: Եվ ամենակարևորը՝ ես մշտապես շեշտում եմ՝ քաղաքացիները: Նրանց պահանջը մեզանից շատ կտրուկ տարբերվում է այն պահանջից, որ համացանցում «խելացի վարձկանների» մոտ հնարավոր է կարդալ։ Մարդիկ ուզում են, որ թավիշը վերացնենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ օրենքի հետ կապված թավիշ չլինի: Օրենքը խստագույնս գործելու է»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում