Գերմանիայում, երեք տարվա ընթացքում, հենց այնպես ամեն ամիս գումար կբաժանեն
Գերմանիայի բնակիչներին կսկսեն ամսական 1.433-ական եվրո բաժանել՝ ուսումնասիրության շրջանակում, հաղորդում է DPA-ն:
Տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտի փորձագետները, «Իմ հիմնական եկամուտը» ասոցիացիայի մասնագետների, Մաքս Պլանկի ինստիտուտի և Քյոլնի համալսարանի ներկայացուցիչների հետ միասին, մտադիր են այս եղանակով գնահատել անվերապահ հիմնական եկամտի սխեմայի արդյունավետությունը:
Անկախ հիմնական եկամտի առկայությունից կամ բացակայությունից, յուրաքանչյուր ամիս այդքան գումար կստանա 120 մարդ:
Մասնագետները մտադիր են փորձի ընթացքում կենտրոնանալ ոչ թե ֆոկուս-խմբի ծախսերի, այլ նրանց վարքի փոփոխությունների վրա: Ուսումնասիրության շրջանակում նախատեսվում է նաև ստացված արդյունքները համեմատել 1380 հոգուց բաղկացած մեկ այլ խմբի ցուցանիշների հետ, որոնց գումար չի տրամադրվել:
Կարծիքներ