Լուսանկարները, որոնք ստացել ենք Բուչայից, անտանելի են, ՌԴ-ն պիտի պատասխան տա. Մակրոն

Լուսանկարները, որոնք ստացել ենք Բուչայից, անտանելի են, ՌԴ-ն պիտի պատասխան տա. Մակրոն

Ռուսական իշխանությունը պետք է պատասխան տա իր կատարած ահանցագործությունների համար: Իր թվիթերյան էջում նման գրառմամբ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի Բուչա քաղաքի վերաբերյալ տարածված տեղեկությանը։

Մակրոնը միաժամանակ համերաշխություն է հայտնել Ուկրաինային:

«Լուսանկարները, որոնք մենք ստացել ենք Կիևի մերձակայքում գտնվող ազատագրված Բուչայից, անտանելի են։ Հարյուրավոր խաղաղ բնակիչներ դաժանաբար սպանվել են փողոցներում։ Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհերին և համերաշխությունս եմ հայտնում Ուկրաինային։

Ռուսական իշխանությունները պետք է պատասխան տան այս հանցագործությունների համար»,- գրել է Մակրոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում