Մահվան ելքով պատահար Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում պարզելու՝ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:
Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասված է.
«Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. հունվարի 13-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, 40-ամյա տղամարդն իր վարած «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական հենասյանը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին»:
Կարծիքներ