ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել իր վրաց գործընկերոջը՝ ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։
ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, հիմնված ընդհանուր պատմության և արժեհամակարգի վրա, շարունակում են զարգանալ համաձայն արդյունավետ համագործակցության միջպետական օրակարգի անխաթար հանձնառության»:
Կարծիքներ