Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գայանե Բունիաթյանին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության եւ զարգացման ծրագրերի վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Գայանե Բունիաթյանի դիմումը՝
1. Գայանե Վոլոդյայի Բունիաթյանին նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության եւ զարգացման ծրագրերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.5-Ղ2-1)։
2. Գայանե Վոլոդյայի Բունիաթյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանին:
2. Գայանե Վոլոդյայի Բունիաթյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ:
Կարծիքներ