Վանաձորում գործող գազալցակայանում այսօր տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Վանաձորում գործող գազալցակայանում այսօր տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Այսօր Վանաձոր համայնքում գործող գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ըստ նախնական տվյալների՝ 2023թ․ հունվարի 31-ին՝ ժամը 09.15-ի սահմաններում, նշված թաղամասում գործող գազալցակայանի գազի ճնշման մատակարարման համար հատկացված վայրում գազի արտահոսքի հետևանքով առաջացել է հրդեհ, որի պատճառով Վանաձորի բնակիչ հանդիսացող՝ գազալցակայանի 83 ամյա, 33-ամյա և 28-ամյա աշխատակիցները դեմքի և վերջույնթերի շրջանում տարբեր աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով (Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքիպաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելըպաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, համապատասխան ՍՊ ընկերությունից պահանջվել են փաստաթղթեր՝ համալիր դատաճարտարագիտատեխնիկական և դատահրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար։

Իրականացվում են վարութային և ապացուցողական այլ անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում