Չարամտորեն խուսափել է սեփական երեխային պահելուց. հետախուզվող 38-ամյա տղամարդը հայտնաբերվել է
ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հունվարի 16-ին Փարաքար գյուղի Անդրանիկի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 38-ամյա Ցոլակ Ս.-ին:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Տղամարդը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Կարծիքներ