Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարացվում է. «Ժամանակ»

Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարացվում է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կկատարվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում: Գործող օրենքով հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետ էր սահմանված 2021թ. հունվարի 1-ը, հիմա այդ ժամկետը երկարացվում է ևս մեկ տարով մինչև 2022թ. հունվարի 1-ը:

Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կենսաչափական անձնագրերի թողարկան համար նոր մրցույթ դեռ չի հայտարարվել, որը պայմանավորված է նաև կորոնավիրուսային համավարակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում