Ռուս-ուկրաինական բանակցություններում դադար է ստեղծվել. Պեսկով

Ռուս-ուկրաինական բանակցություններում դադար է ստեղծվել. Պեսկով

Բարձր մակարդակի շփումները չեն կարող ինքնանպատակ լինել, դրանք չեն օգնի հակամարտության համապարփակ լուծմանը:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողները հարցրել են Պեսկովին, թե արդյոք ստեղծվա՞ծ են պայմաններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման համար։

«Բարձր մակարդակի շփումները չեն կարող ինքնանպատակ լինել, քանի որ դրանք չեն օգնի լուծել այդքան բարդ և մարտահրավերներով լի հարցեր»,- պատասխանել է Պեսկովը։

Բացի այդ՝ ըստ Պեսկովի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում դադար է առաջացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում