ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ:
Մեր ժողովուրդները կապված են բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներով։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված կառուցողական ջանքերը կարևոր ներդրում կունենան մեր երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում»։
Կարծիքներ