Փրկարարները գտել են Ղազախստանի լեռներում կորած զբոսաշրջիկների մարմինները
Փրկարարները գտել են զբոսաշրջիկների խմբի երկու անդամի մարմինները, որոնք կորել էին Ղազախստանի հարավային հատվածում: Արշավի մասնակից ևս երկու զբոսաշրջիկի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մայիսի 29-ին լրագրողներին հայտնել է երկրի ԱԻՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թալգաթ Ուալին:
Մայիսի 21-ին յոթ զբոսաշրջիկ արշավի է մեկնել Սայրամ-Ուգամ ազգային պարկ: Վերադարձը նախատեսված է եղել մայիսի 24-ին: Փրկարարները խմբի անհետացման մասին լուրը ստացել են մայիսի 25-ի երեկոյան, ինչից հետո սկսվել են որոնողական աշխատանքերը: Մայիսի 28-ին նրանք գտել են խմբի երեք անդամի, որոնք ողջ են, ևս չորսի որոնումները շարունակվել են: «Ուգամ գետում հայտնաբերվել է մարմին: Զոհվածը լեռներում կորած զբոսաշրջիկներից մեկն է եղել՝ ծնված 1999 թվականին: Զբոսաշրջիկներից ևս մեկի դին հայտնաբերվել է մայիսի 29-ին Ուգամից երեք կիլոմետր հեռու: Անձի ինքնությունը պարզվում է»,-լրագրողներին հայտնել է Ուալին:
Կարծիքներ