Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Օգոստոսի 13-ին, ժամը 17:46-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Մեծ Պառնի գյուղի մոտակայքում գտնվող սուրբ Հովհաննես սրբավայրի ճանապարհին քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Օֆելյա Դ.-ին (ծնված 1960 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Կարծիքներ