Ռուս դիվանագետներին տարհանել են Աֆղանստանի Մազարի Շարիֆից եւ Հայրաթոնից
Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության դիվանագետները, որոնք աշխատում էին Աֆղանստանի Հայրաթոն քաղաքում, տարհանվել են Ուզբեկստանի տարածք: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ուզբեկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Յուսուպ Քաբուլժանովը։
«Ներկայում Մազարի Շարիֆում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության դիվանագետները, որոնք գտնվում էին Աֆղանստանի Խայրաթոն քաղաքում, տարհանվել են Ուզբեկստանի տարածք», - ճշտել է Քաբուլժանովը:
Ավելի վաղ Աֆղանստանի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը հայտնել էր, որ անվտանգության նկատառումներով Մազարի Շարիֆում ՌԴ գլխավոր հյուպատոսության դիվանագետները, որոնք Խայրաթոն քաղաքում քաղաքացիների ընդունելություն էին իրականացնում, տարհանվել են Ուզբեկստանի տարածք:
Կարծիքներ