Վրաստանի իշխանությունները ողջունում են Ստրասբուրգի դատարանի մարդասիրական որոշումը Սահակաշվիլիի հոսպիտալացման հարցի վերաբերյալ

Վրաստանի իշխանությունները ողջունում են Ստրասբուրգի դատարանի մարդասիրական որոշումը Սահակաշվիլիի հոսպիտալացման հարցի վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵվԴ) որոշումը, որն ընդունվել Է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հոսպիտալացման հարցի վերաբերյալ, լիովին համընկնում Է Վրաստանի իշխանությունների դիրքորոշման հետ:

Այդ մասին հայտարարել Է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ հանդես գալով հատուկ ճեպազրույցում: Սահակաշվիլիի փաստաբանները նախօրյակին հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Սահակաշվիլիին բանտի կլինիկա տեղափոխելու որոշման առնչությամբ: Նախկին նախագահի պաշտպանությունը փորձել Է դատարանի միջոցով Վրաստանի իշխանություններին պարտադրել Սահակաշվիլիին բանտային հիվանդանոցից տեղափոխել բազմապրոֆիլ քաղաքացիական հիվանդանոց, սակայն ՄԻԵվՏ-ն այդ պահանջը չի բավարարել:

Սակայն ՄԻԵվԴ-ն Վրաստանի իշխանություններին պարտադրել Է՝ ապահովել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի համարժեք բուժումն ու անվտանգությունը, ինչպես նաեւ դատարանին տեղեկացնել նրա վիճակի մասին: Իսկ դիմողին՝ Միխեիլ Սահակաշվիլիին, հորդորել են դադարեցնել հացադուլը: «Ստրասբուրգի դատարանի որոշումը շատ ընդունելի Է եւ մարդասիրական, որն ուղղված Է դատապարտյալի շահերի պաշտպանությանը: Հաճելի Է, որ մեր ձգտումը համընկնում Է: Գերատեսչությունը քանիցս պարզաբանել Է, որ մենք շահագրգռված ենք բանտարկյալի առողջության պաշտպանությամբ: Այդ որոշոմւը եւս մեկ անգամ հաստատոմւ Է Վրաստանի պատժական համակարգի բարձր չափորոշիչները»,-հայտարարել Է Բրեգաձեն, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում