ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները հուլիսի 20-ին Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի Մարատ Մ.-ին, որը հետախուզվում է ՌԴ Վորոնեժի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
Կարծիքներ