Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի և «էկոակտիվիստների» հայտարարություններին
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի և այսպես կոչված «էկոակտիվիստների» հայտարարություններին:
«Ադրբեջանի այսպես կոչված «էկոակտիվիստները» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն ուղղված հայտարարություն են ընդունել՝ նրանց մեղադրելով միակողմանի լինելու համար։ Այնուհետև Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս մեկ հայտարարություն արեց։ Ինձ տանջում են կասկածները, թե արդյոք երկու նամակներն էլ Ադրբեջանի ԱԳՆ-ի նույն դիվանագետնե՞րն են գրել։ Մտքեր կա՞ն»,- գրել է Մարուքյանը:
Կարծիքներ