Forbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները
«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Forbes-ի վարկածով ճանաչվել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։ Գրում է Armsport.am-ը։
Նրա տարեկան եկամուտը գնահատվում է 260 միլիոն դոլար, որից 200 միլիոնը ակումբի հետ պայմանագրով նախատեսված աշխատավարձն է, ևս 60 միլիոնը ստացվում է հովանավորչական վճարումներից։
Ցուցակի առաջին եռյակում են նաև գոլֆիստ Ջոն Ռամը՝ 218 (198+20) միլիոն դոլար և «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 135 (65+70) միլիոն դոլար։
Ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը ըստ Forbes-ի.
1. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ, Ալ Նասր) – 260 (200+60) միլիոն դոլար.
2. Ջոն Ռամ (գոլֆ) – 218 (198+20) մլն
3. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ, Ինտեր Մայամի) – 135 (65+70) մլն.
4. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ, Լեյքերս) – 128,2 (48,2+80) մլն.
5. Յանիս Անտետոկունպո (բասկետբոլ, Միլուոկի) – 111 (46+65) մլն.
6. Կիլիան Մբապե (ֆուտբոլ, ՊՍԺ) – 110 (90+20) մլն.
7. Նեյմար (ֆուտբոլ, Ալ-Հիլալ) – 108 (80+28) մլն.
8. Կարիմ Բենզեմա (ֆուտբոլ, Ալ-Իթիհադ) – 106 (100+6) մլն.
9. Ստեֆ Կարի (բասկետբոլ, Գոլդեն Սթեյթ) – 102 (52+50) մլն.
10. Լամար Ջեքսոն (ամերիկյան ֆուտբոլ, Բալթիմոր) – 100,5 (98,5+2) մլն.
Կարծիքներ