Համաշխարհային հայկական գագաթնաժողովից հետո կհասկանանք՝ ինչպես Սփյուռք- Հայաստան կապերը բարձր մակարդակի հասցնել․ Սթոունհիլ քոլեջի պրոֆեսոր
Հայաստանի առջև ծառացած խնդիրները շատ են, սակայն հնարավոր լուծումները ևս քիչ չեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Աննա Օհանյանը։
«Գագաթնաժողովից ակնկալիքները շատ են։ Սփյուռք և Հայաստան կապերը տրանսֆորմացիայի պրոցեսում են։ Քանի որ հիմա աշխարհը առաջ է շարժվում՝ անհրաժեշտ է ստեղծել ստրատեգիկ համակարգ։ Ես հույս ունեմ, որ գագաթնաժողովից հետո կհասկանանք, թե ինչպես Սփյուռք-Հայաստան կապերը բարձր մակարդակի հասցնել»,- նշեց Օհանյանը։
Նրա խոսքով՝ սփյուռքահայերից շատերը չեն գտնում Հայաստանի հետ կապվելու մեխանիզմները։
«Կարևոր է ստեղծել մեխանիզմներ՝ որով սփյուռքի յուրաքանչյուր հայ կկարողանա պրոֆեսիոնալ առումով կապվել Հայաստանի հետ։ Պետք է սփյուռքը կարողանա մասնակցել Հայաստանի զարգացմանը»,- եզրափակեց նա։
Կարծիքներ