Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակիցներ անցկանկալի անձ են հայտարարվել։ Այս մասին հայտնում էՖրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի երկու ներկայացուցիչներին պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ Ադրբեջանի որոշումը և կտրականապես հերքում է այն պնդումները, որոնցով Ադրբեջանը հիմնավորել է իր այդ որոշումը։
Որպես պատասխան միջոց՝ Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն այսօր ԱԳՆ է կանչվել՝ այդ մասին տեղեկանալու համար»,- նշված է հաղորդագրությունում։
Կարծիքներ