Բելառուսում այս տարվա առաջին ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Բելառուսում անցկացվել են 2021 թ․-ին առաջին զանգվածային բողոքի ակցիաներն անցյալ տարվա նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ մարտի 27-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ առնազն 245 մարդ է ձերբակալվել։
Ըստ Весна իրավապաշտպան կազմակերպության՝ մարտի 25-ին, երբ բելառուսները տոնում էին Կամքի օրը, և մարտի 27-ին ամբողջ երկրում ավելի քան 500 մարդ է ձերբակալվել, որոնցից շուրջ 400-ը՝ Մինսկում։ Ձերբակալվածների ցանկում կա նաև 5 լրագրող և 1 լուսանկարիչ։
Հիշեցնենք՝ 2020 թ.-ի օգոստոսին, երբ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ նախագահական ընտրություններում ձայների 80 տոկոսով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրում բողոքի ակցիաներ սկսվեցին։
Ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իշխանությունների ճնշման տակ հեռացել է երկրից։
Կարծիքներ