Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի վրա ոչ մի արգելք չկա․ Դե բացառությամբ էն բնական արգելքի, որ վերջինս հայերեն վարժ խոսել չգիտի․ Ալեքսանյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի վրա ոչ մի արգելք չկա։ Դե բացառությամբ էն բնական արգելքի, որ վերջինս հայերեն վարժ խոսել չգիտի։
Հիմա առաջարկում եմ, որպեսզի ռուսաստանցի օլիգարխը հրապարակային պատասխանի մեկ հարցի.
Երբ իր եղբայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր կամ Հանրապետկան խմբակցության ՂԵԿԱՎԱՐԸ ԱԺ-ում, ինչո՞ւ էր նվազագույն թոշակը Հայաստանում ընդամենը 16 000 դրամ։ Դա ու՞ժի ցուցադրություն էր։


Կարծիքներ