Նիկոլ Փաշինյանը 4 վերանշանակման մասին որոշումներ է ստորագրել
Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Ալեքսանյանին, Սարգիս Ալեքսանյանին, Անուշ Պետրոսյանին, Արամ Ամիրզադյանին իրենց պաշտոններում վերանշանակելու մասին որոշումներ է ստորագրել.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հովհաննես Ալեքսանյանի գրավոր համաձայնությունը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ (06-Գ28-23.7-Ղ3-1) Հովհաննես Ստյոպայի Ալեքսանյանին իր հաստիքային միավորով տեղափոխել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժին և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետի (06-Գ28-23.3-Ղ3-4) պաշտոնում։
2. Հովհաննես Ստյոպայի Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով ու 23-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Սարգիս Ալեքսանյանի գրավոր համաձայնությունը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ (06-Գ28-23.9-Ղ3-1) Սարգիս Հակոբի Ալեքսանյանին 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի քարտեզագրման և հաշվառման բաժնի պետի (06-Գ28-23.1-Ղ3-3) պաշտոնում։
2. Սարգիս Հակոբի Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Անուշ Պետրոսյանի գրավոր համաձայնությունը`
1.Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ամերիկայի հայ համայնքների վարչության Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.2-Ղ3-1) Անուշ Արամի Պետրոսյանին իր հաստիքային միավորով տեղափոխել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության օրենսդրական նախաձեռնությունների բաժին և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել օրենսդրական նախաձեռնությունների բաժնի պետի (06-Գ28-23.3-Ղ3-3) պաշտոնում։
2. Անուշ Արամի Պետրոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արամ Ամիրզադյանի գրավոր համաձայնությունը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ (06-Գ28-23.3-Ղ2-1) Արամ Գրիգորի Ամիրզադյանին իր հաստիքային միավորով տեղափոխել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչություն և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության պետի (06-Գ28-23.3-Ղ2-2) պաշտոնում։
2. Արամ Գրիգորի Ամիրզադյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»։
Կարծիքներ