Զարիֆ. Իրանը պատմության ընթացքում մշտապես եղել է ակտիվ դերակատար
Կիրակի օրը, տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած Իրանի արտաքին հարաբերությունների պատմության թեմայով չորրորդ խորհրդաժողովում ունեցած ելությում, Զարիֆն ասել է. «Իրանի արտաքին հարաբերությունների պատմությունը լի է դառը ու քաղցր իրադարձություններով, վայրէջքների և վերելքների պատմությամբ, որոնք կազմում են մեր ազգային և տարածքային ինքնությունը և իրանցիների հավաքական հիշողությունը, և դրա ուսումնասիրությունից այսօր շատ դասեր կարելի է քաղել»:
Իրանի արտգործնախարարը հավելել է. «Այն, ինչ մենք այսօր կարող ենք սովորել Իրանի արտաքին հարաբերությունների պատմությունից, այն է, որ Իրանը պատմության ընթացքում մշտապես ակտիվ դերակատար է եղել և իրանցիները ակտիվ են եղել նույնիսկ ամենադժվար պայմաններում»:
Նշելով, որ այսօր պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք ասիական երկրների շրջանում պատմական անցյալի վրա հիմնված համերաշխության հասնելուն, Զարիֆը հավելել է. «Որպես մարդկային քաղաքակրթության օրրան համարվող հին մայրցամաքի քաղաքակիրթ ազգեր, մենք պետք է խորաթափան լինենք մեր ճակատագիրը կերտելու հարցում»:
Կարծիքներ