Ռուսաստանը պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը. Ալիև

Ռուսաստանը պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա, եթե ուշադիր լսեք իմ ելույթը, դրանում ասվում է, որ Ադրբեջանը նախաձեռնել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը։ Մեր իրավունքն է՝ նախաձեռնել ցանկացած բան, ինչը մենք համարում ենք ճիշտ, լեգիտիմ, ողջամիտ և ինչը, ի դեպ, աջակցություն է գտել, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված այլ կողմերի կողմից»,- հայտարարել է Ալիևը։

ՀՀ վարչապետն իր հերթին ասել է․ «Շատ հետաքրքիր էր իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այն նախագիծը, որի մասին դուք խոսում էիք»։

Ապա հավելել է․ «Անկեղծ ասած, առաջին անգամ եմ այդ մասին լսում։ Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացմանը ․․․»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում