Վարչապետ Փաշինյանը և Ստեֆանո Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության արդյունքներին

Վարչապետ Փաշինյանը և Ստեֆանո Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության արդյունքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին:

Վարչապետը ողջունել է պարոն Տոմատի այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:

Վարչապետ Փաշինյանը և Ստեֆանո Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության արդյունքներին, վերջինիս հետագա գործունեությանը վերաբերող հարցերի:

Երկուստեք ընդգծվել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում