Նման հարց չի քննարկվել. Վանեցյանը՝ Թագուհի Թովմասյանի՝ ցուցակի առաջին կինը լինելու մասին

Նման հարց չի քննարկվել. Վանեցյանը՝ Թագուհի Թովմասյանի՝ ցուցակի առաջին կինը  լինելու մասին

 

Այսօր իշխանական կայքերում տեղեկություն տարածվեց, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը կարող է այս ընտրություններին մասնակցել ՀՀԿ-Հայրենիք կուսակցությունների ձևավորած դաշինքով: Ըստ տեղեկության` Թովմասյանը կլինի այդ դաշինքի նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն: 

Hraparak.am-ը հետաքրքրվեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից, թե որքանո՞վ է հավանական Թագուհի Թովմասյանի` իրենց կողմից ձևավորվող դաշինքի նախընտրական ցուցակում հայտնվելը:

Ի պատասխան` Արթուր Վանեցյանը ո՛չ հերքեց տեղեկությունը, ո՛չ հաստատեց:

«Նման հարց չի քննարկվել, ընտրությունները դեռ նշանակված չեն, ուստի դեռևս վաղ է ցուցակի հարց քննարկելը»,- ասաց Վանեցյանը:

Նա նաև հիշեցրեց, որ իրենք անգամ դաշինքի վերջնական ձևավորման մասին չեն հայտարարել, այլ ՀՀԿ-ի հետ հավանական դաշինքի ձևավորման գործընթացի մեկնարկի մասին են հայտարարել, որտեղ ցուցակի մասին խոսք չկա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում