Վրաստանի նախագահն օրենքով զրկվեց պետական պաշտպանությունից

Վրաստանի նախագահն օրենքով զրկվեց պետական պաշտպանությունից

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը երրորդ ընթերցմամբ ընդունել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պետական պաշտպանությունից զրկելու մասին օրենսդրական փաթեթը։

Այս մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները՝ նշելով, որ Զուրաբիշվիլին լիազորությունների ավարտին կզրկվի պետական պաշտպանության իրավունքից:

Օրենքի նախագծին կողմ են քվեարկել իշխող կուսակցության 85 պատգամավորները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում