ՇՎՏՄ-ի կրկնայցերը շարունակվում են. խախտումներ չեն հայտնաբերվել
Այսօր՝ հուլիսի 29-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան վարչական շրջանների գազալցակայաններում: Խախտումներ չեն արձանագրվել:
Հիշեցնենք, որ շրջայցի համար հիմք է հանդիսացել պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշումը՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներ իրականացնելու վերաբերյալ:
ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումների գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
Կարծիքներ