Դոլարը թանկացել է, եվրոն ու ռուսական ռուբլին՝ էժանացել

Դոլարը թանկացել է, եվրոն ու ռուսական ռուբլին՝ էժանացել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 20-ին, կազմել է  484.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 573.71 դրամ (նվազել է 4.50 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  636.05 դրամ (նվազել է 4.82), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6. 56 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.  արծաթ՝ 427.63 դրամ, ոսկի՝ 30,872.12 դրամ, պլատին՝ 14,742.57դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում