Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ Է արել ավելացնելու պաշտպանության ծախսերը

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ Է արել ավելացնելու պաշտպանության ծախսերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հունվարի 27-ին պաշտպանության շտաբների պետերի նստաշրջանում Ռազմական կոմիտեի նիստում դաշինքի մասնակից երկրներին կոչ Է արել ավելացնելու պաշտպանության ծախսերը, ներդրումներ կատարելու արդի հնարավորությունների բնագավառում եւ բարձրացնելու զինված ուժերի պատրաստականությունը համաշխարհային սպառնալիքների դեմ պայքարի համար, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիվ գործելակերպը, ահաբեկչությունը եւ Չինաստանի վերելքը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել Է կազմակերպության կայքում:

Ստոլտենբերգն ընդգծել Է, որք դաշինքը պետք Է պատրաստ լինի հաղթահարելու ցանկացած սպառնալիք, որը ծագում Է ավելի անկանխատեսելի եւ մրցակցային աշխարհի պայմաններում: «Մեր ժողովրդավարությանը, մեր արժեքներին եւ կանոնների վրա հիմնված աշխարհակարգին մարտահրավեր Է նետված: Ուստի մենք պետք Է պատրաստվեք ցանկացած սպառնալիքների, որոնք կարող Է բրել ապագան»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում