Լեհաստանի նախագահը Ռուսաստանին ազատության թշնամի է անվանել
Հանրապետության սահմանադրության 230-ամյակի առթիվ իր ելույթի ժամանակ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ռուսաստանին անվանել է «ազատության թշնամի»: Այս մասին գրում է «Իզվեստիան»:
«Մայիսի Սահմանադրության մեջ կարգախոս է գրվել. մարդկային հասարակության ցանկացած իշխանություն բխում է ժողովրդի կամքից: Այս հիանալի հաղորդագրությունը փոխանցվել է սերունդների ընթացքում և հավերժ դարձել է մեր պատմական ժառանգության հսկայական գանձը, մեր ժողովրդավարության հիմքը, և բոլոր ժողովրդավարական երկրներինը:
Հենց այդ պատճառով էլ մայիսի 3-ի Սահմանադրությունը չէր կարող հանդուրժվել ազատության թշնամիների կողմից: Այդ պատճառով իմպերիալիստական Ռուսաստանը պատերազմ հայտարարեց»,-ասել է Լեհաստանի առաջնորդը՝ նկատի ունենալով 1792 թվականի ռուս-լեհական պատերազմը:
Կարծիքներ