Գաջեթները սովորել են մարդու մատից լիցքավորվել
Ամերիկացի գիտնականները սարք են ստեղծել, որը թույլ է տալիս էներգիա արտադրել մարդու մատից։ Այս մասին հայտնում է SlashGear-ը։ Սարքն իրենից ներկայացնում է բարակ թաղանթ, որն ամրացվում է մատի ծայրին։
Գիտնականները նշել են, որ սովորել են էլեկտրաէներգիա ստանալ անգամ երբ մարդը քնած է։ Սարքն ավելի արդյունավետ է աշխատում, երբ դիպչում է հեռախոսի ետնամասին։ Հետագայում այս գյուտը պլանավորվում է օգտագործել սահմանափակ տեսակի սարքերի համար։
Էներգիայի հիմնական մասը ստեղծվում է քրտինքից, որն արտադրվում է մատի ծայրին։ Մասնագետների խոսքով, մարդու մատերին մեծ քանակությամբ երկաթ կա, որի պատճառով մատերն ավելի ուժեղ են քրտնում քան մարմնի ցանկացած այլ մաս։
Հիշեցնենք, որ դեռևս 2017-ին, շվեյցարական դաշնային լաբորատորիաների հետազոտողները սարք էին ստեղծել, որը հնարավորություն է տալիս շարժվող մարդու մարմնից էներգիա առանձնացնել։
Կարծիքներ