WSJ-ն Ուհանում վիրուսաբանների հիվանդության մասին գրել է 2019 թվականի նոյեմբերին

 WSJ-ն Ուհանում վիրուսաբանների հիվանդության մասին գրել է 2019 թվականի նոյեմբերին

The Wall Street Journal թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության տվյալները, հաղորդել Է, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի (Չինաստան) երեք աշխատակիցներ ծանր հիվանդացել եւ բուժօգնության Էին դիմել դեռ 2019 թվականի նոյեմբերին:

Հրատարակությունը գրում Է, որ հետախուզության զեկույցը, որում մանրամասններ են ներկայացվում ինստիտուտի տուժած աշխատակիցների թվաքանակի, նրանց հիվանդությունների ժամկետների եւ հիվանդանոցներ այցելությունների վերաբերյալ, կարող Է ակտիվացնել այն բանի ավելի լայն հետաքննություն անցկացնելու կոչերը, թե կարող Է ինստիտուտի լաբորատորիան լինել կորոնավիրուսի տարածման աղբյուրը: Հետախուզության զեկույցը հայտնվել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար մարմնի նիստի նախօրեին, որտեղ, ինչպես սպասվում Է, կքննարկվի COVID-19-ի ծագման հետաքննության հաջորդ փուլը:

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էմիլի Հոռնը հայտարարել Է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն առաջվա պես «լուրջ հարցեր ունի, որոնք վերաբերում են COVID-19-ի համավարակի սկսվելուն, ներառյալ ՉԺՀ-ում նրա ծագմանը»:

Նա ասել Է, որ ԱՄՆ-ի կառավարությունն ԱՀԿ-ի եւ այլ պետությունների հետ աշխատում Է այն բանի վրա, որպեսզի «միջամտությունից եւ քաղաքականացումից զերծ» անկախ փորձագիտական գնահատական տրվի վիրուսի ծագմանը:

«Մենք չենք պատրաստվում հայտարարություններ անել, որոնք կկանխատեսեին ԱՀԿ-ի՝ SARS-CoV-2-ի աղբյուրի շարունակվող հետազոտությունը, բայց մենք հստակ հասկանալ ենք տվել, որ հիմնավորված եւ տեխնիկապես արժանահավատ տեսությունները պետք Է հանգամանորեն գնահատվեն միջազգային փորձագետների կողմից»,-ասել Է նա: ԱՀԿ-ի փորձագետների խումբն ավելի վաղ այցելել Է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ: Այցի արդյունքների վերաբերյալ զեկույցում արվել Է մի հետեւություն, որ վիրուսների արտահոսքը ինստիտուտի լաբորատորիայից «չափազանց քիչհավանական Է», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում