Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին:

Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ փոխվարչապետը կարևորել է ԵԶԲ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացումը, ընդգծել հատկապես ենթակառուցվածքների զարգացման և ֆինանսական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ԵԶԲ-ի առանձնահատուկ դերը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման զարգացման տեսանկյունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների և այդ ուղղությամբ համատեղ իրականացվելիք հնարավոր քայլերի շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում