Changzheng-5B չկառավարվող հրթիռի բեկորները կայրվեն մթնոլորտում․ Չինաստանի ԱԳՆ

Changzheng-5B չկառավարվող հրթիռի բեկորները կայրվեն մթնոլորտում․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հավաստիացնում է, որ Changzheng-5B ծանր դասի հրթիռի ծախսված վառելիքի մասերը կայրվեն մթնոլորտում նախքան Երկիր ընկնելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինին:

«Ապրիլի 29-ին Changzheng-5B հրթիռակիրը հաջողությամբ ուղեծիր դուրս բերեց ուղեծրային կայանի բազային մոդուլը: Չինական կողմը ուշադրությամբ հետևում է երկրի մթնոլորտ հրթիռային աստիճանի մուտքի հետ կապված իրավիճակին: Իմ տեղեկություններով՝ հրթիռակիրը նախագծված է հատուկ նյութից, դրա բեկորների մեծ մասը կվառվի մթնոլորտ մտնելուն պես»,- ասել է Վենբինը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում