ՀՀ ԶՈւ-երի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը
Փետրվարի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը։
Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի (պաշտպանության քարտուղարի գրասենյակ, Պաշտպանական հետախուզական գործակալություն, Ցամաքային զորքեր, Ռազմածովային ուժեր, Ռազմաօդային ուժեր, Ծովային հետևակ, Պաշտպանական անվտանգային համագործակցության գործակալություն, Ազգային գվարդիայի բյուրո, Միացյալ շտաբ), Պետդեպարտամենտի, Ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Վաշինգտոն էր ժամանել նաև Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը:
ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգներից հետո, ըստ հերթականության, ելույթներ են ունեցել ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Ա.Մկրտչյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լ.Մակունցը, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լոռա Քուփերը:
Կարծիքներ