Ֆրանսիայում հաջողությամբ փորձարկել են հակաօդային լազերային զենքը
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվերով ստեղծված հակաօդային պաշտպանության լազերային համակարգը փորձարկումների ընթացքում հաջողությամբ խոցել է անօդաչու սարքը: Այս մասին չորեքշաբթի հայտնել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Ֆլորանս Պարլին։
«Ցուցադրությունը բարեհաջող է անցել։ Հենց նոր սպառազինությունների գլխավոր վարչությունը (DGA) լազերային զենքի օգնությամբ ոչնչացրեց անօդաչու թռչող սարքը։ Դա մեծ հաջողություն է անօդաչու սարքերի դեմ պայքարի ռազմավարության իրականացման ճանապարհին, հատկապես Փարիզում 2024 թվականի մոտեցող օլիմպիական խաղերի լույսի ներքո»,- գրել է նա Twitter-ում։
Փորձարկումներն անցկացվել են Բիսկարոս կոմունայի մերձակա պոլիգոնում (Լանդայի դեպարտամենտ), որտեղ բերել են HELMA-P սարքը: Այն ռադարով կոմպակտ սարքավորում է, որը կարող է մինչև 3 կմ հեռավորության վրա հայտնաբերել անօդաչու թռչող սարք, այն հագեցած է նշանառության համակարգով և հզոր լազերով (2 կՎտ): Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է Le Figaro թերթը, նպատակակետին հասնելու համար պահանջվել է 10 վայրկյանից պակաս ժամանակ: Համակարգը կարող է պարզապես այրել դրոնը կամ «կուրացնել» այն։
Կարծիքներ