Իսրայելի բանակում հրաժարվել են մեկնաբանել Սիրիայում հրթիռային հարվածների մասին հաղորդումները
Իսրայելի պաշպանության բանակի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել Սիրիայի ռազմական օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին հաղորդումները:
«Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները»,- փետրվարի 4-ին հեռախոսով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցմանը պատասխանել Է բանակի մամուի ծառայության ներկայացուցիչը:
SANA գործակալությունն ավելի վաղ հայտնել Է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները փետրարի 3-ին դիմագրավել են իսրայելական հրթիռային գրոհը ռազմական օբեկտների վրա Դամասկոսի հարավային շրջակայքում եւ Էլ Քունեյթրայի նահանգում: Գործակալության տվյալներով՝ հարվածների հետեւանքով հասցվել Է նյութակա վնաս, զոհեր չկան:
Կարծիքներ