Քանաքեռում տեղի ունեցած սպանությունների գործով կա 5 ձերբակալված. նրանցից մեկը Կենդանաբանական այգու նախկին տնօրենն է

Քանաքեռում տեղի ունեցած սպանությունների գործով կա 5 ձերբակալված. նրանցից մեկը Կենդանաբանական այգու նախկին տնօրենն է

Երեկ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած կրակոցների գործով, որի հետևանքով մահացել են քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույ»-ը և ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, ինչպես նաև՝ 2 այլ անձ, ևս մեկ անձ է ձերբակալվել՝ ընդհանուր ձերբակալվածները դառնալով 5-ը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Այսօր ձերբակալվածը 19-ամյա Գևորգ Ջաբարյանն է, որը կրակոցներից հետո տեղափոխվել էր հիվանդանոց՝ «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

Թադևոսյանը նշեց, որ ավելի վաղ ձերբակալված 4 անձինք եղել են նախկին պատգամավորի որդիները, որոնցից մեկը Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Վլադիմիր Սիմոնյանն է:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 11-ին, 6 անձ հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության էր ընդունվել Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ: Նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել էին, որոնցից մեկը ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Գրիգորյանն էր:

Դեպքի վայր մեկնած Ոստիկանության, Քննչական կոմիտեի և Դատախազության ծառայողները հիշյալ տանը հայտնաբերել էին տարբեր տեսակի հրազեններ՝ 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, արնանման հետքեր և այլն։ Պարզվել է տան բակում եղած դիերի ինքնությունը՝ 43-ամյա Արթուր Ղազարյան (քրեական հեղինակություն «Քանքեռցի Տույ») և 37-ամյա Արայիկ Խաչատրյան։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Հարուցվել է քրեական գործ:

Հայկական ժամանակ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում