Այսօր կկայանա բյուջետային միջոցների յուրացման գործով Սաակաշվիլիի դատը
![Այսօր կկայանա բյուջետային միջոցների յուրացման գործով Սաակաշվիլիի դատը](https://freenews.am/uploads/images/image_750x_61a8943118ab8.jpg)
Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր կանցկացվի բյուջետային միջոցների խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիայի դատավարությունը, փոխանցում է aliq.ge-ն։
Հայտնի է, որ Սաակաշվիլիին Գորիի հիվանդանոցից տեղափոխում են Թբիլիսի՝ մասնակցելու իր դատական նիստին:
Դատախազությունը նրանց մեղադրում է բյուջետային խոշոր գումարի յուրացման մեջ՝ 9 մլն լարի (մոտ 2,8 մլն ԱՄՆ դոլար)։
Կարծիքներ