ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ կապուղիները կվերականգնեն հոկտեմբերի սկզբին
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտնել Է, որ ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ կապուղիները կվերականգնեն հոկտեմբերի սկզբին: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի պետական ԶԼՄ-ներին: «Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել Է, որ Հարավային Կորեայի հետ անդրսահմանային կապուղիները կվերականգնեն հոկտեմբերի սկզբին հարաբերությունների բարելավման եւ Կորեական թերակղզում խաղաղության կերտման ուղղությամբ ջանքերի շրջանակներում»,-նշում Է գործակալությունը:
Կիմ Չեն Ընը նաեւ ընդգծել Է, որ առանց որեւԷ պայմանի բանակցություններ անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկությունը ոչ այլ ինչ Է, քան Փհենյանի նկատմամբ իր մշտական թշնամական վերաբերմունքը քողարկելու միջոց: Ճշտվում Է, որ հյուսիսկորեացի առաջնորդն այդ դիտողություններն արել Է իր ճառում, որով նա սեպտեմբերի 29-ին հանդես Է եկել Բարձրագույն ժողովրդական ժողովի նստաշրջանի երկրորդ օրը:
Ավելի վաղ հյուսիսկորեացի առաջնորդի քույրը՝ Կիմ Ե Չժոնը, հայտարարել Էր, որ Փհենյանը կարող Է հայտարարել Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին եւ պատրաստ Է քննարկել միջկորեական գագաթնաժողովի անցկացումը, եթե Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին վերաբերվի «արդարացիորեն» եւ փոխադարձ հարգանքով: Իր հերթին, հյուսիսկորեական կողմը հայտարարել Է, որ Հյուսիսի եւ Հարավի միջեւ կապերի վերականգնումը կարեւոր նշանակություն ունի երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ