Բելառուս և ռուս զինվորականները զորավարժություններ կանցկացնեն Ուկրաինայի հետ սահմանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկա երկու ամսում բելառուս և ռուս զինվորականները երկու փուլով զորավարժություններ կանցկացնեն Ուկրաինայի հետ սահմանին։
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը նշել էր արևմտյան հարևան երկրների և Ուկրաինայի ռազմական ակտիվությունը։ Ինչպես նշում են գերատեսչությունում, վերջին շրջանում հատկապես տեսանելի են նրանց «հարձակվողական տրամաբանությունը» հանրապետության սահմանների մոտ, ինչը «շատ անհանգստացնում և վրդովեցնում է» բելառուսական կողմին։
Կարծիքներ