Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպք են բացահայտել

ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 50-ամյա մի տղամարդ զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ։

Օպերատիվ տվյալներն իրացվել են Մալաթիայի քրեական հետախույզների հետ։ Ոստիկանության ծառայողները նախ հայտնաբերել են 42 և 38 տարեկան երկու տղամարդու։ Ըստ տեղեկությունների՝ նրանց թմրամիջոց էր իրացրել 50-ամյա տղամարդը։ Երևանում բնակվող երկու տղամարդ կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամին ու հերոին։ Տղամարդիկ ձերբակալվել են։

Նույն օրը հայտնաբերվել է ու բերման ենթարկվել նաև նրանց թմրամիջոց իրացրած 50-ամյա տղամարդը, որը ևս ձերբակալվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում