ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել սիրիացի 10 պաշտոնյաների նկատմամբ
Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է մտցրել 10 սիրիացի պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, «առնչություն ունեն մարդու իրավունքների խախտման մեջ»։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քայլեր է ձեռնարկում վիզային սահմանափակումներ մտցնել 10 պետական պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մարդու իրավունքների ոտնահարման մեջ նրանց մասնակցության համար», - ասել է Միլլերը:
Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ 2023 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգները հայտարարեց վիզային սահմանափակումների նոր քաղաքականության մասին Սիրիայի ներկայիս և նախկին պաշտոնյաների նկատմամբ, որոնք, «պատասխանատու են բռնության և մարդու իրավունքների ոտնահարման միջոցով սիրիացիների ճնշումների համար»: Միաժամանակ նմանատիպ սահմանափակումներ են մտցվել 11 սիրիացի պաշտոնյաների և նրանց հարազատների նկատմամբ։
Կարծիքներ