Դոնալդ Թրամփի երդմնակալության հանձնաժողովի նախագահը գրավի դիմաց ազատ է արձակվել

Դոնալդ Թրամփի երդմնակալության հանձնաժողովի նախագահը գրավի դիմաց ազատ է արձակվել

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանձնաժողովի նախագահը 250 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել, որպեսզի դատարանի առջեւ կանգնի այն մեղադրանքներից հետո, որ Արաբական Միացյալ Էմիրությունների գաղտնի գործակալ է աշխատել: Նա պետք է ազդեր Թրամփի արտաքին քաղաքականության վրա։

Լոս Անջելեսում ԱՄՆ հաշտարար դատավոր Պատրիսիա Դոնահյուն հրամայել է խիստ պայմաններ ներկայացնել Բարաքին ազատ արձակելու համար: Նա պետք է հանձնի իր անձնագիրը, GPS մոնիտոր կրի՝  գտնվելու վայրը որոշելու համար, սահմանափակի ուղևորությունները Հարավային Կալիֆոռնիայի եւ Նյու Յորքի միջեւ եւ պարետային ժամ պահպանի:

Դատախազները հայտարարել են, որ Բարաքը Թրամփի հետ ունեցած երկարամյա բարեկամությունն օգտագործել է ի շահ ԱՄԷ-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում